Քաղաքականություն

Թեժ պայքար է սպասվում

Թեժ պայքար է սպասվում

Խորհրդարանի ղեկավար պաշտոններում թեկնածուների ընտրությունից հետո հերթը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանն է իշխող թիմը հասել: Հաջորդ շաբաթ կսկսեն առաջադրվել թեկնածուներ, որոնց ըստ նախնական որոշման՝ ֆրակցիան կընտրի, թեպետ չի բացառվում, որ այս ընտրությունն էլ վարչությունը կայացնի:

Տեղեկացանք,որ թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղի համար։

Մեզ ասացին,որ առաջադրվելու ցանկություն ունեն գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը, վարչության անդամներ Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահները մոտ երկու հարյուր հազարով ավել աշխատավարձ են ստանում եւ ծառայողական մեքենա, որը համատեղ օգտագործում են այլ հանձնաժողովի նախագահի հետ։

Ամենաընթերցված

×
Gallery Image