Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ինչպես հայտնի է, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբում։ Կողմերը համաձայնության են հասել տրանսֆերի շուրջ, որի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո, իսկ ևս 5 միլիոն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով։ Գործարքի պայմաններով «Կրասնոդարը» նաև կստանա ֆուտբոլիստի ապագա վաճառքից ստացվող գումարի 10 տոկոսը։
Սպերցյանի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը, տարբեր աղբյուրների համաձայն, կգերազանցի 8 միլիոն եվրոն։