Մշակույթ

Հեղինակներ, որոնք փորձում են կենդանի պահել արեւմտահայերենը

Հեղինակներ, որոնք փորձում են կենդանի պահել արեւմտահայերենը

Վեհանույշ Թեքեյանը կարեւոր դեր ունի սփյուռքահայ ժամանակակից՝ արեւմտահայերեն գրող հեղինակների մեջ։ Նա շարունակում է իր կարողությունների չափով կենդանի պահել արեւմտահայերենը հայկական սփյուռքում։ Ծնվել է 1948 թվականին՝ Բեյրութում։ Ուսանել է անգլիական գրականություն եւ փիլիսոփայություն Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Գրել սկսել է վաղ տարիքից։ Մշտապես հրապարակվել է հայկական սփյուռքի պարբերական մամուլում։ Ներկայում ապրում է Նյու Ջերսիում։ Հեղինակ է արձակ եւ բանաստեղծական 11 հատորների։

Վեհանույշ Թեքեյանը պատկանում է 1968 թվականի սերնդին, որը Գրիգոր Պըլտյանի, Մարկ Նշանյանի, Խաչիկ Թյոլոլյանի եւ Ժիրայր Լիպարիտյանի հետ հանդես է եկել սփյուռքյան կյանքի եւ ինքնության խոր վերաիմաստավորման օգտին։ 2022 թվականին նա հրատարակվել է Երեւանում։ «Կինը փորձությունների եւ հայտնությանց մեջ» գործում նա շարունակում է Վիրժինիա Վուլֆի գիծը։ Գործը նվիրված է երեք սերնդի կանանց։ Ընտիր արեւմտահայերենով նա ներկայացնում է առօրյա կենցաղն ու արարողությունները, խոհանոցն ու ավանդույթները։ Նրան անվանում են par excellence սփյուռքի պոետ, եւ դա միայն ճանաչում չէ, այլեւ յուրօրինակ պարադոքս, քանի որ նա մի վայրի պոետ է, որը Հայաստան չէ ու որը մինչեւ վերջ չէ, որ կարելի է համարել հայրենիք ու տուն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image