Իրանի հարավում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է մոտ 350 հազար բնակչություն ունեցող իրանական Բենդեր–Աբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա։
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չեն հաղորդել։