Միջազգային

Սպառնացել է հրաժարվել աջակցությունից

Սպառնացել է հրաժարվել աջակցությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ սպառնացել է հրաժարվել աջակցությունից, եթե Իսրայելի նոր հարվածներն Իրանին վերաճեն լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին նա խոսել է իսրայելական N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես Բիբիին ասացի, ավելի լավ է շատ զգույշ լինեք, թե ինչ եք անում, քանի որ շատ շուտով դուք կարող եք մենակ մնալ Իրանի դեմ», - պատմել է Թրամփը հունիսի 7-ի զրույցի բովանդակությունը։

Թրամփը համոզել է Իսրայելին չհարվածել Իրանին

Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում խնդրել է Նեթանյահուին զերծ մնալ Իրանի կողմից հրթիռային հարձակումներին արձագանքելուց։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետն այն ժամանակ չի հայտնել իր վերջնական որոշման մասին։ Ավելի ուշ Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ և տեղեկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Իրանին հարվածելու ծրագրերի մասին։

«Իսրայելցիները մեզ թարմ տեղեկություն տրամադրեցին շատ ուշ փուլում: Ես կարողացա նվազեցնել հարձակման մասշտաբը», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը դադարեցրել է հարձակումները Իրանի տարածքի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image