Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այցով Իսպանիայում գտնվող Հռոմի Լեւոն 14-րդ Պապին ձիթենու ծառ է նվիրել՝ ի նշան խաղաղության եւ երկխոսության։ Այս մասին հայտնում է իսպանական կառավարության Մամուլի ծառայությունը։ Սրբազան Քահանայապետը ընդունել է նվերը՝ Մադրիդի Պապական Նունցիայի նստավայրում։ Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ժամանակ, ըստ հայտարարության, Սանչեսը Լեւոն 14-րդին «բոնսայ» տեսակի ձիթենու 13 տարեկան ծառ է նվիրել։
Հիշեցնենք, որ Լեւոն 14-րդի Իսպանիա այցը մեկնարկել է հունիցի վեցին։ Նա այցելելու է Բարսելոնա եւ Կանարյան կղզիներ։ Վերջին անգամ Իսպանիա այցելել էր Բենեդիկտոս 16-րդ Պապը՝ 2011 թվականին՝ Երիտասարդների Համաշխարհային օրվա առիթով։