Ալիևին ցանկացել են հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց հայկական կողմը թույլ չի տվել. «Կոմերսանտ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու տարբերակը: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

Ըստ աղբյուրի զրուցակիցների՝ նման առաջարկ արվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից, և այն հավանության են արժանացրել մյուս առաջնորդները, նրանց թվում նշվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Գաղափարին դեմ է արտահայտվել հայկական կողմը:

Մեկնաբանություն
X