Ուսուցչուհին պնդում է` իրեն խոշտանգում են դպրոցում. տեղում են մի խումբ ոստիկաններ (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այժմ բողոքի ակցիա է իրականացնում Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Էլմիրա Մնացականյանը։ Նա նշում է, որ եկել է այդտեղ` իր խնդրի մասին տեղեկացնելու վարչապետին, որը այդպես էլ լուծում չի ստանում։

Ըստ ուսուցչուհու` ինքը կոնֆլիկտ է ունեցել փոխտնօրեն Լեւոն Հայրապետյանի հետ, որը պարբերաբար հարբած վիճակով է ներկայացել աշխատանքի, վերջինս իրեն խոշտանգել է, սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Սրա մասին տեղեկացրել է դպրոցի տնօրեն Հովասափյանին, վերջինս նշել է` իր ուժերից վեր է հարցը լուծելը եւ խնդրել է սպասել մի քանի օր։

Սակայն ուսուցչուհին չի լռել. նրա փոխանցմամբ` դիմել է ոստիկանություն, սակայն մերժվել է։ Դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ Էլմիրա Մնացականյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը, եւ նա պարբերաբար դիմել է իրավապահ մարմիններին, սակայն հանցակազմի բացակայության հիմքով քրգործ չի հարուցվել։

Մանրամասները` տեսանյութում։

Նշենք, որ կառավարության շենքի դիմաց են մի խումբ ոստիկաններ, նաեւ ԱԻՆ-ի հոգեբանները։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X