Իրավունք

Ընտրվել է Սուրեն Անտոնյանը, բայց կգնա Նախշուն Տավարացյանը

Մենք գրել էինք, որ այսօր կայանալու է դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու՝ թափուր տեղի համար։ Երեք թեկնածու կար՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Ստեփան Միքայելյանը եւ Նախշուն Տավարացյանը։ Եւ քանի որ ԲԴԽ անդամությունը դադարեցրած թեկնածուն՝ Ռուզաննա Հակոբյանն էր, ով ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ, եւ օրենքն էլ գենդերային համաչափության խնդիր է դնում, այսինքն՝ կին թեկնածուին պետք է փոխարին այլ կին, սակայն երկու տղամարդու առաջադրումը վկայում էր այն մասին, որ նման սահմանափակում չի կարող լինել եւ ժողովը պետք է որոշի երեքից ով է գնում ԲԴԽ։ Տեղեկացանք, որ Ժողովը քվեարկել է երեք թեկնածուներին։ Սուրեն Անտոնյանը ստացել է 72 ձայն, Ստեփան Միքայելյանը՝ 70, իսկ Նախշուն Տավարացյանը՝ 22։

Սակայն հաշվիչ հանձնաժողովը հաշվել է եւ դուրս գալով հայտարարել, որ ընտրվել է Նախշուն Տավարացյանը։ Սակայն եթե կանխավ հայտնի էր, որ պետք է անպայման կին անցնի, անհասկանալի է, թե ինչու են առաջադրվել տղամարդ թեկնածուները։ Նախապես պետք է հայտարարվեր, որ մրցույթին կարող են մասնակցել միայն կին դատավորները։ Մենք տեղեկացանք, որ դատավորների ժողովը չի համաձայնել այս որոշման հետ եւ որոշել են ժողովը շարունակել երկուշաբթի եւ քվեարկության դնել Տավարացյանի ընտրվելու հանգամանքը։

Մեկնաբանություն
X