Բելառուսն ամենայն հավանականությամբ կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նազարբաեւը հիշեցրել է, որ Գլխավոր քարտուղար էր Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովը, ով հետ կանչվեց եւ համաձայն կանոնադրության հաջորդ Գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսից։ «Բոլոր պետությունների ղեկավարները ասացին, որ մեզ պետք է գործող Գլխավոր քարտուղար՝ բելառուսական կողմից։ Այս հարցը կորոշենք դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում»,- ասել է նախագահ Նազարբաեւը։ Ղազախստանի նախագահը նկատել է, որ Հայաստանը ցանկանում է իր ձեռքում պահել մանդատը, սակայն մանդատի ժամկետի լրանալուն մնում է մեկ տարի, եւ այդ ժամանակ նոր Գլխավոր քարտուղարը եթե ընտրվի էլ Հայաստանից, չի հասցնի նույնիսկ բոլոր անդամ պետություններում այցեր կատարել։

Մեկնաբանություն
X