Դաշնակցականը դաշույնը խրում է հայի սիրտը․ Քաղաքական հումոր

Ռուսը, ամերիկացին, հայը բարձրանում են լուսին ու սկսում են վիճել, թե ու՞մ է պատկանում այն: Ամերիկացին ԱՄՆ-ի դրոշը մխրճում է գետնին՝ ասելով, թե դա ամերիկյան հող է, քանի որ այդտեղ թևածում է ժողովրդավարության դրոշը:

Ռուսը ՌԴ-ի դրոշն է խրում հողի մեջ ու որպես հակափաստարկ բերում Ղրիմի բռնակցման պրակտիկան, իբրև թե լուսինը հանրաքվեի միջոցով ինքնորոշվել է:

Հայը չի հասցնում նույնիսկ բերանը բացել, քանի որ քարի տակից պարզ չէ, թե ինչպես դուրս է գալիս մի դաշնակցական ու դաշույնը խրում հայի սիրտը։ Այնուհետև դաշնակցական ընկերը նստում է դիակի վրա, հանգիստ ծխախոտ կպցնում ու ասում․

-Հողն այս հայկական է, քանի որ այստեղ հայի արյուն է թափվել։

Մեկնաբանություն
X