Նազարբաեւը խորհուրդ է տվել լինել լակոնիկ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը որպես տանտեր կատարել է ՀԱՊԿ Խորհրդի բացման արարողությունը։ Նեղ կազմով նիստից առաջ նա հայտարարել է, որ լսվելու է քարտուղարության ներկայացրած տեղեկատվությունը, ամփոփվելու է այս տարվա Ղազախստանի նախագահությունը եւ այլ հարցեր, որոնք առնչվում են անդամ պետությունների անվտանգության խնդիրներին։ «Օրակարգի հաստատումից հետո առաջարկում եմ վստահության մթնոլորտում կատարել մտքերի փոխանակություն ըստ այբբենական կարգի»,- ասել է Նազարբաեւը։ Ըստ նրա ելույթի, նեղ կազմով նիստին հատկացված է 1,5 ժամ։ Սակայն Նազարբաեւը նշել է, որ կարելի է հարցերը սպառել նաեւ ավելի կարճ ժամանակում։ Յուրաքանչյուր պատվիրակությանը հատկացված է 10 րոպե։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» ռադիոկայանը, ընդլայնված կազմով նիստը եւս 1,5 ժամ է տեւելու։ Նիստերից հետո լինելու է հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Նազարբաեւը ասել է, որ եթե լինեն առարկություններ ԶԼՄ-ների հետ կհանդիպեն ինքն ու Սեմերիկովը։

Մեկնաբանություն
X