Սոնա Հովհաննիսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի որոշմամբ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ։

«Նոր նշանակում

Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»։

Մեկնաբանություն
X