Շարմազանովին «ստիպել են» գրանցվել ֆեյսբուքում (տեսանյութ)

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հետ չմնալ նոր իշխանություններից իր ինտերակտիվությամբ և ինքն էլ օգտվել համացանցի ու «լայվի» ընձեռած մոգական հնարավորություններից։ Շարմազանովը թերևս Փաշինյանի օրինակով հասկացել է, որ ֆեյսբուքում է իշխանության գալու բանալին և ֆեյսբուքում է իրական «երկնային արքայությունը»։ Ուստի որոշել է ինքը ևս գրանցվել ՖԲ տիրույթում։ Մինչ այդ, սակայն, նա նախ կատարել է իր առաջին քայլը՝ տեսաուղերձով է հանդես եկել` այդպիսով մարտահրավեր նետելով «լայվերի» արքա Նիկոլ Փաշինյանին։

Նա իր տեսաուղերձում նախ շնորհակալություն է հայտնում իր ծննդյան օրվա առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքների և բարեղամթանքների համար, ապա ավելացնում․ «Էսօրվա ձեր շնորհավորանքները, բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու համար։ Շուտով կհանդիպենք ֆեյսբուքում»։

Նա նաև մի քանի խոհափիլիսոփայական միտք է արտահայտում՝ իր ենթատեքստերով, օրինակ՝ Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին, իսկ թե ով է Հայկը, ով՝ Բելը, չի մանրամասնում։ Նա նաև ասում է․ «Ձեր ցավը տանեմ,-ապա ավելացնում․ -Բոլորիդ շատ սիրում եմ, էսի ձևական սեր չի, իրական եմ սիրում ու համբուրում եմ»։ Վերջում օդային համբույր է ուղարկում բոլորին և ավարտում իր առաջին տեսաուղերձը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X