Նոր լարում է հասունանում պաղեստինա-իսրայելական հարաբերություններում

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում հնարավոր է նոր լարում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` մանրամասնելով, որ Նաբլուս քաղաքի մոտ գտնվող Ուրիֆ գյուղում, Հորդանան գետի Արեւմտյան ափին, հրեա վերաբնակները հարձակվել են պաղեստինցիների դպրոցի վրա։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, վերաբնակիչ հրեաները եղել են զինվորականների ուղեկցությամբ եւ մոտենալով դպրոցին` սկսել են քարեր շպրտել դպրոցի ուղղությամբ։ Դրանից հետո հրեաների եւ պաղեստինցի արաբների միջեւ ծեծկռտուք է եղել։ Պաղեստինյան Կարմիր Մահիկի ընկերությունից փոխանցել են, որ տուժել է առնվազն երեք պաղեստինցի, որոնցից մեկն ունեցել է հրազենային վիրավորում։

Մեկնաբանություն
X