Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ֆրենսիս Լեն

>

Օսկարակիր ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրսենսիս Լեն մահացել է։ Նա 86 տարեկան էր։ Լեն հայտնի «Սիրո պատմություն» ֆիլմի երաժշտության հեղինակն է, որի համար էլ արժանացել էր «Օսկարի»։ Ինչպես հայտնում է AFP-ն, այս մասին հայտարարել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին։

Ի դեպ, Լեն ծնունդով Նիցցայից էր։ Լեն հայտնի է դարձել «Տղամարդ եւ կին», «Սիրո պատմություն» ֆիլմերի երգերով, իսկ կարիերան սկսել է Էդիտ Պիաֆի հետ միասին` որպես շարքային երգիչ։ 1960-ականներից էլ սկսել է հանդես գալ որպես կինոկոմպոզիտոր։ Երկար ժամանակ համագործակցել է ռեժիսոր Կլոդ Լելյուշի հետ։ Բազմաթիվ երգեր է հորինել Ժյուլյետ Գրեկոյի, Էդիտ Պիաֆի, Իվ Մոնտանի, Միրեյ Մատյոյի եւ Ջոննի Հոլիդեյի համար։ Նրա երգերը կատարել են նաեւ Թոմ Ջոնսը, Ֆրենկ Սինատրան եւ Էլլա Ֆիցջերալդը։

Մեկնաբանություն
X