ԱՄՆ Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել

Ինչպես հայտնում է Fos News-ը, հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին։ Նրա փոխարեն Թրամփը Գլխավոր դատախազի եւ Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, մինչ այդ նույն կառույցի աշխատակազմի ղեկավար Մեթյու Վիթակերին։

Նախագահ Թրամփն այս մասին նաեւ գրառում է կատարել թվիթերյան իր էջում` շնորհակալություն հայտնելով Սեշնսին համատեղ աշխատանքի համար։

Մեկնաբանություն
X