Վահե Դեմիրճյանը գործուղվեց ՄԻԵԴ

ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանին գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք խնդրահարույց վճիռների կատարումը։

Մեկնաբանություն
X