Կառավարությունը 1 մլրդ 444.8 մլն դրամով կրճատեց առողջապահական ծրագրերին հատկացված միջոցները

Կառավարությունը որոշեց 1 միլիարդ 444.8 միլիոն դրամով կրճատել առողջապահական 14 ծրագրերին բյուջեով հատկացված միջոցները, փոխարենը վերաբաշխել այդ միջոցները առավել հրատապ համարվող 7 ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Վերաբաշխման արդյունքում ՀՀ քաղաքացիները կապահովվեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությամբ:

«Սա աննախադեպ վերաբաշխում է՝ Երևանից մարզերին ուղղված, քանի որ հիմնականում վերաբաշխումները եղել են հակառակը, մարզային հաստատությունները միշտ թերֆինանսավորված են եղել»,- առողջապահության նախարար Արսեն Թորոսյան:

Մեկնաբանություն
X