Մեկնարկել է կառավարության նիստը

Կառավարությունում մեկնարկել է նիստը, որը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին:

Օրակարգում են՝

. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը եւ չափը սահմանելու մասին,

. ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու, ԿԸՀ-ին, ոստիկանությանը, արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին,

. Վահե Դեմիրճյանին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղելու մասին հարցերը:

Մեկնաբանություն
X