Նախազգուշացրել են իրանական բեռնանավերից զգույշ լինել

Իրանի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ պետությունները պետք է զգույշ լինեն եւ խուսափեն իրանական բեռնանավերը սեփական տարածքային ջրերը եւ նավահանգիստներ մուտք գործել արտոնելուց։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Բրայան Հուկը նշել է, որ այն բանից հետո, երբ ուժի մեջ են մտել հակաիրանական վերջին սանկցիաները, ավելացել են նաեւ ռիսկերը՝ կապված բեռնանավերի՝ այլ պետությունների նավահանգիստներ թողնելու կամ տարածքային ջրերով լողալու արտոնություն տալու հետ։

Ամերիկացի պաշտոնյան նաեւ նշել է, որ սանկցիաներում ներառված իրանական տրանսպորտային ընկերությունները նաեւ կզրկվեն միջազգային շուկայում ապահովագրություն ձեւակերպելու իրավունքից։

Մեկնաբանություն
X