Սպանված լրագրողի հետ կապված Թրամփը հանդես կգա ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ հանդես կգա ելույթով՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ։ «Ես շատ լուրջ տեսակետ կարտահայտեմ այս առնչությամբ՝ հաջորդ շաբաթ»,- ասել է Թրամփն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիան մեղավո՞ր է լրագրողի սպանության մեջ։

Հիշեցնենք, որ ամերիկյան հասարակությունը բուռն քննադատության թիրախ է դարձրել նախագահին՝ այս հարցում ունեցած տատանողական կարծիքի համար։ Թրամփը չի ցանկանում հարաբերություններ փչացնել իր ամենից հուսալի դաշնակից Սաուդյան Արաբիայի հետ՝ լրագրողի սպանության պատճառով, մինչդեռ շարքային ամերիկացիներն այլ կարծիքի են։

Մեկնաբանություն
X