Նիկոլի ասածն արդեն ուժ չունի

Հարգելի խմբագրություն

Շուրջ վեց ամիս է, ինչ թավշյա հեղափոխականներն ուսումնասիրում են Հյուսիս-հարավ ճանապարհաշինության աշխատանքները՝ հայտարարելով, որ դրանք այժմ իրականացվում են պատկան մարմինների վերահսկողության ներքո:

Այս դեպքում խոսքը գործ չի դառնում, եւ մենք՝ ականատեսներս, փաստում ենք, որ Հյուսիս-հարավի Աշտարակի կամրջի վրա ժամանակ առ ժամանակ իրականացվող վերանորոգումները ոչ միայն հիասթափեցրել, այլեւ զզվեցրել են տարածաշրջանի բնակիչներին: Որքա՞ն կարելի է հիմնանորոգված կամուրջն անվերջ նորոգել, ինչո՞ւ այնպես չի արվում, որ չդադարեցվի երթեւեկությունը, ինչ է թե շինարարն անփույթ է եղել կամ ոչ պրոֆեսիոնալ: Իսկ վարորդներին ո՞վ է փոխհատուցելու:

Ի վերջո, ե՞րբ է կարգուկանոն հաստատվելու ճանապարհաշինության ոլորտում, մասնավորապես՝ Հյուսիս-հարավում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ալեկոծվող ծովում զգալ, կարող են երթեւեկել Երեւան-Աշտարակ կամրջով: Մի խորհուրդ էլ ճանապարհի այդ հատվածով անցնողներին՝ ուշադիր եղեք, մի գերազանցեք արագությունը, այլապես ալիքները ձեզ ափ կնետեն:

Ո՞ւր մնացին նոր Հայաստանի, նոր ու դուխով կառավարության խոստումները, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում իրենց աշխատանքում թերացողները, ինչո՞ւ են մարդիկ այսօր էլ ստիպված ժամանակ վատնում ու նյարդեր քայքայում անբարեխիղճ ճանապարհաշինարարների պատճառով:

Արամայիս ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝

մի խումբ աշտարակցիների անունից

Մեկնաբանություն
X