ԺՊ կնշանակվի

Այսօր մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ուշադիր հետեւելու են ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ Ադրբեջանից․ «Խնդիրը ոչ միայն Փաշինյանի քայլերի նկատմամբ ՀԱՊԿ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի մոտեցումն ու գնահատականն են, այլեւ տարածաշրջանի նկատմամբ մոտեցումները»։ Մեր տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունն ընդունելի է Ռուսաստանի համար․ չմոռանանք, որ նա ԳՌՈՒ-ի գեներալ է, իսկ Բելառուսի թեկնածուն բավականին թույլ է։ Հայաստանի թույլ կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, ընտրությունների գնացող ղեկավար, կարող են առարկություններ հնչել։

Առավել հավանական է երկրորդ տարբերակը՝ որոշում ընդունվի, որ հարցը մնում է բաց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կոնսուլտացիաները շարունակվում են, իսկ Խաչատուրովին փոխարինի նրա ռուս տեղակալը՝ որպես ԺՊ։

Ի դեպ, ՀԱՊԿ սամիթը միակը չէ, որին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

Մեկնաբանություն
X