Չինաստանն աչք ունի Սիբիրի վրա՞

«Ռուսաստանի տարածքը չափազանց մեծ է, սակայն բնակչությունը՝ ոչ այնքան։ Ինչու պետք է չինացիները տարածքի խնդիր ունենան իրենց սահմանների մեջ, եթե հարեւանությամբ նման լայնարձակ տարածքներ կան»։ Նման դատողությունները հրապարակվել են չինական Fenghuang wang պարբերականում լույս տեսած հոդվածում։ Որքան էլ զարմանալի է, հոդվածի հեղինակը կոչ է անում չինական իշխանություններին ձեռնարկել ռազմարշավ ընդդեմ Ռուսաստանի եւ գրավել այդ տարածքները, որոնք մեծ մասամբ թույլ բնակեցված են։

Հոդվածում նշվում է, որ ամենամեծ տարածք ունեցող պետություն Ռուսաստանն ունի ընդամենը 146 միլիոն բնակչություն, այսինքն 1 քառ կմ համար մոտ 9 բնակիչ է ստացվում։ Ընդ որում, բնակչության ¾ մասն էլ ապրում է եվրոպական հատվածում, իսկ ահա Հեռավոր Արեւելքի ընդարձակ տարածքներում 1 քառ կմ տարածքին գալիս է 1 մարդ, ինչը չինացի վերլուծաբանը համարել է անարդարություն, որը պետք է ուղղվի։

«Այո, այնտեղ կլիման խիստ է, հողը պիտանի չէ հողագործության համար, սակայն ահռելի բնական հարստություններ կան եւ որ ամենակարեւորը՝ այն որպես տարածք շատ մոտ է Չինաստանին։ Միթե Չինաստանը ընդմիշտ կորցրել է այդ տարածքները յուրացնելու հնարավորությունը»,- ասվում է հոդվածում։

Մեկնաբանություն
X