«Ռեստարտը» ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը

Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Հեղափոխությունից հետո արվածս ամենակարևոր գրառումը։ Վստահ եմ, որ սա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Մոտ օրերս «Ռեստարտը» ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը։

«Ռեստարտ» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա ԵՊՀ լիազոր մարմինը՝ ՀՀ ԿԳ նախարարությունը, առաջարկում է ԵՊՀ- ում լուծարել ներկայիս Ուսանողական խորհուրդը, ընդունել նոր կանոնադրություն և անցկացնել ուսանողական կառույցի նոր ընտրություններ։

Մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք ուսումնասիրել ԵՊՀ Ուսանողական խորհուրդի գործունեությունը՝ ֆինանսական, բովանդակային և իրավական տեսանկյունից։

ԵՊՀ ՈՒԽ Կանոնադրության 4․7 կետը նշում է, որ ՈՒԽ Համագումարը․ բ/ լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը, գ/ քննարկում և սահմանում է ՈՒԽ-ի տարեկան գործողություն կարևորագույն ուղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները, դ/ որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, ե/ հաստատում է նախագահության կազմը, զ/ ընտրում է ՈՒԽ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներին։

Կանոնադրության 4․6 կետը նշում է, որ ՈՒԽ Համագումարը պետք է հրավիրվի առնվազն 3 տարին մեկ անգամ։ 2014 թ․ տեղի ունեցած Համագումարից հետո մյուս Համագումարը պետք է գումարվեր առնվազն 2017թ․ դեկտեմբերին, որը տեղի չի ունեցել։ Մեր կատարած հարցումից հետո, որին չպատասխանեց ո՛չ ԵՊՀ-ն, ո՛չ ԵՊՀ ՈՒԽ-ն գումարվել է Համագումար, բայց դա միայն 2018թ․ սեպտեմբերի 20-ին։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԵՊՀ ներկայիս ՈՒԽ-ն խախտել է իր իսկ Կանոնադրությունը՝ չի հաստատել ֆինանսական տարեկան հաշվետվությունները, ներկայիս և նախկին նախագահության կազմերը իրավական ճանապ արհով չեն ընտրվել, ՈՒԽ-ում առկա Վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը չի տեղի ունեցել սահմանված կարգով։ Ավելին, ՀՀ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի 137-րդ կետը նշում է, որ Ուսանողական խորհուրդների կանոնադրությունները պետք է հաստատվեն ՀՀ ԿԳՆ-ի կողմից, բայց ԵՊՀ ՈՒԽ Կանոնդրությունը չի հաստատվել նախարարության կողմից։ Մոտ օրերս «Ռեստարտը » ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը։

Մեկնաբանություն
X