Կարծում եմ, Պուտինը Հայաստանից կվերցնի Գխավոր քարտուղարի պաշտոնը․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ վաղը Աստանայում ՀԱՊԿ խորհրդի գագաթնաժողովին, որի ժամանակ քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հօգուտ Հայաստանի պաշտոնավարման շարունակության չի լուծվի։

Հարցին, թե ՌԴ-ն, այնուամենայնիվ, այնուամենայնիվ, կփոխանցի՞ այդ պաշտոնը Բելառուսին և չի մոռանա՞ Խաչատուրովի սկանդալով հասցված վիրավորանքը, թե՞ կպաշտպանի Երևանին, Աղասի Ենոքյանը պատասխանեց․ «Վիրսվորանքը քաղաքական կատեգորիա չէ, ավելին՝ հաջողակ քաղաքական գործողություն մակածելու համար այն հաճախ կարելի է իմիտացնել։ Այս դեպքում Ռուսաստանը պարզապես ցույց է տալիս, որ նախկին ԽՍՀՄ տարածքում որոշողը ինքն է, եւ ոչ թե տարբեր հապկների ու ապհների անդամ «սուվերեն» պետությունները։ Կարծում եմ, Պուտինը Հայաստանից կվերցնի Գխավոր քարտուղարի պաշտոնը «

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովին վաղաժամկետ այս պաշտոնից ազատելուց հետո, հայկական կողմը մի քանի անգամ, նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մակարդակով բարձրաձայնեց, որ Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականը՝ ուղիղ ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված 3 տարի ժամկետով, Բելառուսը չի թաքցնում, որ ցանկանում է փոխարինել Հայաստանին,թեպետ ԱԳՆ խոսնակի մակարդակով Բելառուսի թեկնածու ունենալը հերքվել էր։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը

Մեկնաբանություն
X