Աստղագուշակ նոյեմբերի 8-ի համար

Խոյ. Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն այնքան էլ շատ դրական էմոցիաներ չեն պարգևի, որքան դուք սպասում էիք: Աշխատեք չենթարկվել սադրանքների՝ ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Ցուլ. էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ՝ ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի համար օրը առավել քան հարմար է:

Երկվորյակ. Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսելուն: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Խեցգետին. Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը: : Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել՝ անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք:

Առյուծ. Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև՝ կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել հոգեբանական բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը

Կույս. Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն՝ պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:

Կշեռք. Ծանոթություններում պետք է բծախնդիր լինեք՝ այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ: Չի բացառված, որ առաջանա ձգտում՝ ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Կարիճ. Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել: Որոշ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք:

Աղեղնավոր. Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք ի վիճակի եք ուժեղ զգացմունքների։ Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ։ Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Այծեղջյուր. Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը՝ նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք նախաձեռնել դժվար խոսակցություն՝ իրավիճակը հասկանալու համար: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում՝ հնարավոր են տհաճ միջադեպեր: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա:

Ջրհոս. Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից՝ հենց’ նրանց անմիջականությունը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել՝ հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Ձկներ. Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ՝ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ՝ այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:

Մեկնաբանություն
X