Դիլիջան-Իջևան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են խայտառակ վատ ձևով

>

Հարգելի խմբագիր

Ձեզ ենք դիմում Տավուշի մարզի Հովք համայնքի բնակիչների անունից:

Այս օրերին վերանորոգվում է Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհի Մ-4՝ Հաղարծին-Հովք հատվածը:

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են խայտառակ վատ ձևով, ճանապարհաշինական նորմերի կոպիտ խախտումներով: Ասֆալտբետոնե խառնուրդը տեղ է հասցվում սառած վիճակում, ինչն էլ հասկանալի պատճառներով չի կարող անհրաժեշտ խտություն ապահովել:

Ձեզ ենք ներկայացնում ճանապարհի նշված հատվածից արված լուսանկարներ, որոնք հաստատում են մեր ասածը, փաստում՝ կատարված աշխատանքների անօրակությունը (ճամփեզրին առկա են ասֆալտի մեծաքանակ սառած կտորներ), դրանք տեսանելի են նկարներում:

Մեր բողոքներին ի պատասխան, բնակավայրի ղեկավարը տեղեկացրել է, որ ճանապարհաշինությունն իրականացնում է ԱԱԲ ՍՊԸ-ն: Կազմակերպություն, որ վաղուց է ինչ աշխատում է արտոնյալ կարգավիճակում, քանի որ տնօրեն Ա. Բադալյանը, Ռոբերտ Քոչարյանի Սեդրակ որդու կնոջ եղբայրն է:

Հետաքրքիր է, արդյոք շարունակվում է հովանավորչությունը, թե երբևէ Հայաստանում կարգ ու կանոն կհաստատվի:

Հարգանքներով՝ Թամրազյան Արգամ, Մարտիրոսյան Արմեն

Մեկնաբանություն
X