Մասիմո Կարերան այլեւս «Սպարտակի» գլխավոր մարզիչը չէ

Իտալացի մասնագետ Մասիմո Կարերան, ում ղեկավարությամբ Մոսկվայի «Սպարտակը» 16 տարում առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոս, հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրան ժամանակավորապես կփոխարինի գլխավոր մարզչի օգնական Ռաուլ Ռիանչոն։

Հայտարարության մեջ երախտագիությամբ է հիշվում Կարերայի ներդրումը ակումբի պատմության մեջ։ Մասնավորապես ասվում է, որ նա իր անունը ոսկե տառերով է փորագրել ակումբի պատմության էջերում, դառնալով կերտողներից մեկը երկարամյա չեմպիոնական սպասման իրականության վերածման։ Կարերան «Սպարտակը» ղեկավարում էր սկսած 2016-ի ամառվանից։

Մեկնաբանություն
X