Երեւանցիները տոնում են քաղաքի 2800 ամյակը (լուսանկարներ)

>

Այսօր մայրաքաղաք Երևանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում վաղ առավոտից անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ փողային նվագախմբերի շքերթ, հեծանվավազք, տարազի ցուցադրություն։ Քաղաքի տարբեր մասերում մի քանի տարբեր երաժշտական բեմեր են գործում․ Կասկադում ջազ երաժշտության բեմահարթակն է, Ազնավուրի հրապարակում՝ ռոք երաժիշտները, դասական երաժշտության հարթակը՝ Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց։ Իսկ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է գալա համերգը։

Մեկնաբանություն
X