Մի խումբ մարդիկ պարբերաբար մտնում են ընտրատեղամաս ու դուրս գալիս․ Սոլակում գյուղապետ են ընտրում (ֆոտո, վիդեո)

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գյուղապետ են ընտրում։ Ընտրատեղամասի հարակից տարածքում մեքենաների ու մարդկային կուտակումներ են։ Թեկնածուների վստահված անձինք մեզ հետ զրույցում ասացին, որ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, սակայն եղել են ուղղորդման դեպքեր։

Դիտորդներից մեկն էլ նշեց, որ մարդկանց մի խումբ՝ 20-30 հոգի, պարբերաբար մտնում են ընտրատեղամաս ու դուրս գալիս։ Երբ հավաքվածներին հարցրինք, թե ինչի են հավաքվել, եթե կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, ասացին, թե իրենք իրավունք ունեն իրենց գյուղում կանգնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X