Իրավունք

Ոչ թե բերման են ենթարկվել, այլ հրավիրվել են բաժին. Ոստիկանությունը պարզաբանում է

«Hzham.am» կայքում տեղեկություն է հրապարակվել, թե Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվում իրենց համագյուղացիները, առանց տարիքային սահմանափակման` նախկին ՀՀԿ-ական գյուղապետի դեմ ցուցմունք տալու համար:

Հայտնում ենք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով 10.10.2018 թ. տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը օգտագործել է պաշտոնեական դիրքն ու ապօրինություններ կատարել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոչ թե բերման են ենթարկվել, այլ ոստիկանություն են հրավիրվել համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տված բացատրությունների արդյունքում պարզվել է, որ Նորաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2017-2018 թթ. ընթացքում համայնքի բնակիչների ներկայացրած դիմումների հիման վրա նրանց անհատույց դրամական օգնություն տրված գումարներից յուրացումներ է կատարել:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները շարունակում են միջոցառումները ապօրինության այլ փաստեր հայտնաբերելու նպատակով:

Մեկնաբանություն
X