Բլոգերին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

«Սմոտրա» համախմբման հիմնադիր, բլոգեր Էրիկ Դավիդիչն /Քիթուաշվիլի/ դատապարտել են հինգ տարվա ազատազրկման փողերի լվացման եւ շորթում կատարելու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Ըստ գործի քննությամբ կազմված նյութերի, բլոգերը բեմականացրել է ապահովագրված մեքենաների կողոպուտի տեսարաններ, հիմնականում պրեմիում դասի, եւ ստացել դրանցից ապահովագրավճարներ, որոնք էլ հետագայուն յուրացրել է։ Նրան առաջադրված մեղադրանքների մի դրվագով նա արդարացվել է, իսկ եւս մեկ դրվագով դատապարտումից խուսափել է, քանի որ արարքի վաղեմության ժամկետը արդեն անցած է եղել։ Ընդ որում, ըստ նոր օրենքի, մեկուսարանում անցկացված յուրաքանչյուր օրը Քիթուաշվիլիի համար կհամարվի մեկ եւ կես օր գաղութային պատժաժամկետ։ Խաբեության մեղադրանք է նեղրկայացվել դեռւես 2016-ին նաեւ Դավիդիչի քաղաքացիական կնոջը։

Մեկնաբանություն
X