Հարուցվել է քրգործ պայթյունի պատճառով

Պետերբուրգի ճայթուկների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որի հետեւանքով նաեւ մարդկային զոհ էր եղել, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Գործն հարուցել է պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտման հոդվածով։ Ընդ որում հարուցված քրեական գործում հատկապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ անվտանգության կանոնների խախտումը հանգեցրել է մարդկային զոհի։ Նշենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Գատչինայում, գործող ճայթուկների գործարանում։ Պայթյունից հետո գործարանի չորս հարկեր փլուզվել էին։

Մեկնաբանություն
X