Սնոուդենը իրեն ապահով չի զգում Ռուսաստանո՞ւմ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, հայտարարել է, որ իրեն ապահով չի զգում։ Ինչպես հայտնում է TACC լրատվական գործակալությունը, այս մասին Սնոուդենը ասել է Ինսբրուքի համալսարանի մենեջմենթի բաժնի ուսանողների հետ հեռուստակամուրջի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանում իմ ապագայում, ապա ես չեմ կարող ասել, որ ապահովության մեջ եմ եւ ինձ անվտանգ եմ զգում։ Սակայն միթեւ դա կարեւոր է։ Եթե ես ուզենայի ապրել անվտանգության մեջ, ես հիմա Հավայան կղզիներում կլինեի, այնտեղ շատ փող կաշխատեի եւ բոլորին կհետեւեի»,- ասել է Սնոուդենը։ Նա նաեւ հավաստիացրել է հեռուստակամրջի շրջանակներում իր լսարանին, որ երբեք չի աշխատել ռուսական կառավարության համար։ Ավելին նա ասել է, որ քննադատել է ռուսական իշխանություններին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մեկնաբանություն
X