Ոչ թե վարչապետ, այլ Նիկոլ

Քիչ առաջ Կապանում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ տրամադրություն ունի, իսկ դրա պատճառն այն է, որ երեխաները իրեն դիմում են անունով՝ Նիկոլ, ոչ թե պարոն վարչապետ․

«Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ այդ փոքրիկները իմ բարեկամներն են, իմ հարազատներն են , իմ ընտանիքն են, և նրանք պետք է իմանան, որ մենք այդ ընտանիքին երբեք չենք դավաճանի, և մենք մեր կյանքը կտանք հանուն այդ ընտանիքի, հանուն այս հողի, այս ջրի։ Մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, կեղծիքը , օլիգարխիան։ Ես երեկ հայտարարություն արեցի, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, և դրանից հետո եղան հայտարարություններ, որոնք կասկածելի գործարքներ էին փնտրում իմ հայտարարության մեջ։ Ի՞նչ է նշանակում օլիգարխիա, ինչ է նշանակում օլիգարխ, օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, և ասելով , որ Հայաստանում չկան օլիգարխներ, նշանակում է ՝չկա քչերի իշխանություն, ես ասում եմ, որ Հայաստանում աևլևս ձեր իշխանությունն է», ասաց Նիկոլ Փաշինյանը

Մեկնաբանություն
X