Խաղադրույք ճանաչվածության վրա

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել, որպեսզի ստանա ողջ իշխանությունը։ Կստացվի արդյոք դա նրա մոտ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հաստատել է այդ հրաժարականը։ Այժմ արդեն Հայաստանը թեւակոխում է անցումային նոր փուլ, թեեւ Փաշինյանը շարունակելու է կառավարությունը ղեկավարել։

Ռուսական RG-ի (Ռոսիյսկայա գազետա) տեսանկյունից հիմնական ինտրիգը հայաստանյան քաղաքական դաշտում հետեւյալն է՝ կստացվի արդյոք Փաշինյանին եւ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անել այն, ինչ ինքը մտածել է, որպեսզի վերադառնա իշխանության ոչ միայն որպես ժողովրդի առաջնորդ, այլ նաեւ որպես պառլամենտական մեծամասնության կողմից ընտրված վարչապետ։

Եթե Փաշինյանին հաջողվի իրականություն դարձնել իր պլանավորածը, ապա գուցեեւ խոստացված բարեփոխումները սկսվեն նախատեսվածից շուտ, իսկ եթե ոչ, ապա հնարավոր է, որ երկրում սկսվեն բողոքի նոր ցույցեր, հատկապես, որ այս տարվա հոկտեմբերի սկզբին նա արդեն ապացուցեց, որ կարող է հաշված ժամերի ընթացքում հրապարակ բերել բազամահազարոնց ամբոխ։ Պարբերականն անդրադարձել է նաեւ օրենսդրական այն լուծումներին, որոնք առկա են Հայաստանի գործող օրենսդրությունում նման պարագաներում, հիշեցնելով, որ նոր պառլամենտում Փաշինյանը կկարողանա զբաղեցնել առավելագույն 2/3-ը պատգամավորական տեղերի։

Մեկնաբանություն
X