Ագնեսա Խամոյանին աշխատանքից ազատել են

Դաշնակցության պաշտոնական yerkir.am կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանին ազատել են աշխատանքից։ Տեղեկություններ կան, որ որոշումը կայացվել է ՀՅԴ ԳՄ-ում, քաղաքական նոր իրավիճակում հին ընկերները նախ նպատակահարմար են գտնում ունենալ կուսակցական խմբագիր եւ երկրորդ՝ չի բացառվում՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին ուզում են տարանջատվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Բանն այն է, որ Ագնեսա Խամոյանը վերջերս աշխատանքի է անցել «Արարատ» թիվիում, որի նոր սեփականատերը Քոչարյանի մերձավոր շրջապատից է։

Մեկնաբանություն
X