Դատապարտել են բանտարկության՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու համար

Ռուսաստանի Անդրբայկալյան մարզի բնակչին դատապատել են երեք ու կես տարվա ազատազրկման՝ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է** **«РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունը։

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Շարաֆ Ահմեդովը գումար է փոխանցել 2016 թվականի հունիս ամսին էլեկտրոնային մի դրամապանակի հաշվին, որը օգտագործվել է ԻՊ ահաբեկիչների կողմից՝ խմբավորման գործունեության ընթացքում առաջացած ծախսերը հոգալու համար։ Գործը քննվել է ՌԴ Հեռավոր Արեւելքի ռազմական դատարանում, որը գտնվում է Չիտայում։ Ահմեդովը իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ազատազրկման հիմնարկում։ Ի դեպ, դատաքննության ժամանակ ամբաստանյալը ամբողջովին ընդունել է իր մեղքը։

Մեկնաբանություն
X