Ո՞ւր ես գնում, թավշյա՛, երբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը չես մասնակցում

Թավշյա իշխանափոխությունը անզիջում էր, իր պահանջներում չընկրկող, անսասան, իր խոսքի մեջ հաստատուն և կասկածելի՜ խոստումնալի: Բայց երբ հերթը հասել է հեղափոխությանը, անզիջում պայքարը փափուկ ու աննկատ ծագող մշուշաքողի տակ ձուլվում է գործող համակարգին և հիմա դժվար է ասել՝ հավն է ձվի՞ց, թե՞ ձուն հավից: Բայց կան արժեքներ ու արժեհամակարգ, որը հստակ է՝ ժողովուրդ, ազգ, ազգային ու ազատագրական պայքար: Ժողովուրդը: Պետք էր քայլ անողի կողքին կանգնել, կանգնում է: Առաջինը ապստամբած Սասնա ծռերը հայտարարեցին, որ իրենք իրենց քայլն արել են, մնացածը ժողովուրդը գիտի, դուրս կգա փողոց, թե ոչ: Այս նշանաբանով Թավշյան շարունակեց առաջնորդվել ՝ հաշվի առնելով բոլոր դրական և բացասական հանգամանքները, բայց ափսոս, որ ռեժիմի հետ խոսեց նրա արժեհամակարգային բառով, որը ցավոք դարձավ նոր իշխանությունների նշանաբառը: Այսպես իրար միջից, իրարից աննկատ զանգվածներից մաքրվեցին ազգայինն ու գաղափարականը, տակը մնաց մի «դուխ», որը ինչ քաղաքականությամբ էլ որ առաջնորդվում է, ամեն ինչ անում է գործող համակարգի ամրապնդմամբ, զորացմամբ և ամբոխավարությամբ:

Հասկանալի է, այս տրամաբանությամբ էլ բռնում-բաց են թողնում հանցագործներին, այս տրամաբանությամբ էլ սոցիալական ծանր, անելանելի վիճակում գտնվող երկրի առաջին ֆորումը ԼԳՏԲ-ի աղվերանյանն էր, ոչ թե քաղբանտարկյալների անհապաղ ազատումը բանտերից, ոչ թե ազգային արժեքների հետազոտումը, ոչ թե Ալեքսանդր Վարպետյանի, Հրայր Ուլուբաբյանի կամ այլոց ռեալ առաջարկությունները: Քննություն չեն բռնում զանգերով չառաջնորդվելու հավաստիացումները: Ասվածի վառ ապացույցները կան: Ավելացնեմ միայն մի «աննշան թվացող» դեպք: Հուղարկավորում էին ազգի հերոսին, միայնակ մնացած ազգի Միայնակ Գայլին, ընկերները և ազգականները հուղարկավորեցին ազգի մտավորականների ու հարգանքն ինչ է իմացող մարդկանցով, իսկ իշխանությունները մի ձևական ցավակցական հեռագիր էլ չէին ուղարկել Եռաբլուր:

Եռաբլուր, հարազատներս, ոչ թե Ծաղկահովիտ գյուղ: Եռաբլուրը ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ է, գերեզմանոց չի: Այնտեղ կարո՞ղ են պատահական զինվորականներ հայտնվել… Ինչևէ: Եվ այսօր, երբ ոստիկանությունն ու ժողովուրդը ախպերացել են, երբ երբևէ որևէ մարդաշատ միջոցառման համար ոստիկանության բացակայություն չի եղել անգամ մինչև իշխանափոխությունը, որովհետև միշտ էլ անհրաժեշտության դեպքում դիմվել է ոստիկանությանը, և որևէ փողոցի որևէ հատվածում ճանապարհային երթևեկության հարցերը կարգավորելու գործում նրանց օգնությունը չի ուշացել: Իսկ այսօր, դեպի այդ խորհրդանիշը տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում Արայիկ Խանդոյանի հուղարկավորության թափորի համար ոստիկանությունը զլացավ երթևեկություն կարգավորել: Ինչո՞ւ: Որովհետև այս իշխանությունները հստակ վերաբերմո՞ւնք են արտահայտում:

Համարենք անկեղծ են և ճանաչենք: Ընդամենը փաստն արձանագրենք և անցնենք առաջ: Բայց չէ՞ որ ներկա իշխանությունը Սասնա ծռերի ապստամբության ուսերին կանգնելով տարավ իր պայքարը և այսօր միակ ռեալ ուժը Սասնա Ծռերն են, որ կանգնած են իշխանությունների թիկունքին և անկասկած անդավաճան կպաշտպանեն նրան: Թե չէ, չհանձնվե՞ց Մայր Հողին Ազգային Հերոսը: Մարդկային ռեսուրսները բավարար էին սեփական ուժերով հարցը կարգավորելու: Իրենց վիշտը չթողած, իրենց սուգը ողբալով: Որովհետև եթե պետք լիներ, հուղարկավորողները, որ Կոնդի սբ Հովհաննես Եկեղեցուց մինչև Եռաբլուր ոտքով գնացին, կարող էին և Արոյին ձեռքերի վրա տանել և իջեցնել ծաղիկներով զարդարված նրա բաժին հողին: Որ Հայոց Հողն ավելի զորեղանա: Արայիկ Խանդոյանի համար քառասուն օրվա միջնորդական աղոթքների անհրաժեշտություն չկա էլ, նա արդեն հրեշտակների մոտ է:

Անահիտ Արփեն

Մեկնաբանություն
X