Սևակ Միքայելյանին և Լևոն Ստեփանյանին հրավիրում է բանավեճի, չեն գալիս

Հրազդանի քաղաքապետի, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, դե ֆակտո թեկնածու Գագիկ Աթասյանն իր մրցակիցներին բանավեճի հրավիրելու հերթական փորձն է արել իր ֆեյսբուքյան էջում՝ առաջարկելով քաղաքապետի երկու այլ թեկնածուների՝ Սևակ Միքայելյանին և Լևոն Ստեփանյանին, մասնակցել իր հետ բանավեճի։ Սևակ Միքայելյանը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է։

Առաջարկ Հրազդանի քաղաքապետի թեկնածուներին: Հրազդանի համայնքի ղեկավարի հարգելի թեկնածուներ, Սևակ Միքայելյան և Լևոն Ստեփանյան : Եթե ինձ հետ, որպես դե ֆակտո Հրազդանի համայնքապետի առաջադրված թեկնածու, համաձայն չեք հրապարակավ ուղիղ եթերով բանավեճի... Ապա առաջարկում եմ ևս երկու ձևաչափ:

  1. Առանձին, հարցազրույցի ձևաչափով ուղիղ եթերում, ես պարզապես կվարեմ: Հարցերը կարող են լինել ծրագրերի շուրջ և կհնչեցնեմ ուղիղ եթերով հետևողների որոշ եթերային հարցերից...

Հաջորդ ձևաչափը...

  1. Եթե դե յուրե առաջադրված երկու թեկնածուներդ համաձայնվում եք բանավեճի, կլինի թոք շոու, ես կրկին կլինեմ չեզոք` վարող, բացի իմ հարցերը, դուք իրար հարցեր կտաք, Ձեզ և Ձեր ծրագրերն կներկայացնեք, այնուհետև` կպատասխանեք ուղիղ եթերով հետևողների եթերային հարցերին: Բանավեճն լինելու է հավասար, ազատ պայմաներում, ձևաչափը, կանոնները թեկնածուների հետ նախապես կհամաձայնեցվի, կընձեռվի համաչափ հնարավորություն: Եկեք մեր համաքաղաքացիներին ընձեռենք թափանցիկ հնարավորություն, այլ` իրավիճակում, հրապարակավ լսելով Ձեզ, ավելի տեղեկացված լինելով կողմնորոշվեն, որ թեկնածուին վստահեն, ընտրեն, Հրազդան համայնքի ղեկավար: Սպասում եմ, Ձեր արձագանքին: Առաջարկված բոլոր ձևաչափերից որևէ մեկն կարող է կայանալ, եթե երկու թեկնածուներն միասին տան իրենց պաշտոնական համաձայնությունը:

Պատրաստ եմ նաև քննարկել և ընդունել Ձեր առաջարկած, նախընտրած ձևաչափի տարբերակը։ Առաջարկում եմ վաղը հանդիպենք և միասին քննարկենք հնարավոր տարբերակները... Բանավեճն ցանկալի է լինի, քարոզարշավի վերջին օրը...

Հարգանքով` Գագիկ Աթասյան

Մեկնաբանություն
X