ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը

Վարչապետի առաջարկության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն է նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- գրված է հրամանագրում:

Մեկնաբանություն
X