Ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին․ Տիգրան Կարապետյան

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը ԱԺ արտահերթ ընտրություններին սատարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նա։

«Ես կողմ եմ ընտրություններին, առանց դրա չի լինի, եթե իշխանափոխություն է լինում, եւ կա խորհրդարանը, որ շինծու է, պետք է փոխվի։ Ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին»։ Քաղաքական գործիչը նշեց, որ արտահերթ ընտրություններին չի մասնակցի վատառողջ լինելու պատճառով, ապա նշեց՝ այս կառավարության գործունեությունը դրական է գնահատում, թեեւ բացթողումներ կան․

«Բացթողում կա, բայց ես դրական եմ գնահատում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարդարացնի ժողովրդի հույսերը, իսկ Ազգային ժողովում պետք է լինեն այն ուժերը, որոնք վարկաբեկված չեն, հեղափոխական ուժերը»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X