«Շատ պառակտված եկաք»․ Մեկնարկեց Միրզոյան-ԲՀԿ հանդիպումը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԲՀԿ-ն ներկայացնող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ։ Այս պահին ընթանում է հանդիպումը, որին լրագրողները կարողացան ներկա գտնվել ընդամենը մի քանի րոպե։ Երբ Միրզոյանը ներս մտավ, նախ ներողություն խնդրեց ուշացման համար՝ նշելով, որ ՀՀԿ-ի հետ հանդիպմանը հարցերը նախատեսվածից շատ էին։

Նաիրա Զոհրաբյանն էլ կեսկատակ հարցրեց․ «Էդ ի՞նչ էիք էդքան երկար քննարկում»։ Վահե Էնֆիաջյանն էլ կատակեց․ «Շատ պառակտված եկաք»։ Ինչևէ, լրագրողներին դուրս հրավիրելուց հետո նոր կողմերը լիարժեք անցան աշխատանքային քննարկմանը, որի արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X