Տավուշի մարզում նույնպես ճանապարհ են փակել

>

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, փակել Տավուշի Մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները ճանապարհներ են փակել՝ պահանջելով համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը։ «Հրապարակի» հետ զրույցում Մարտիրոսյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչի համար են իր հրաժարականը պահանջում, նա միայն ասաց, որ այդ մասին կխոսի, եթե գնանք իրենց համայնք, և անջատեց հեռախոսը։

Նշենք, որ Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության Ազատամուտի կազմակերպության ղեկավարն է, 2009թ. պարգևատրվել է ԵԿՄ մեդալով։

Հավելենք նաև, որ այս օրերին համայնքապետների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, իսկ սյունեցիներն էլ պահանջում էին աշխատանքից ազատել երեկ Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանին։

Մեկնաբանություն
X