2018թ․ ունենք երեք նոր կուսակցություն, իսկ «Սասնա ծռերը» դեռ գրանցված չեն

Հայաստանում ամեն տարի շարունակվում են հիմնվել նոր կուսակցություններ։ Չնայած դեռ 2018-ի ավարտին կա եւս երկուսուկես ամիս ժամանակ, բայց ՀՀ արդարադատության նախարարությունում հասցրել է գրանցվել երեք կուսակցություն։ Նրանցից մեկը «Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որի նախագահը նախկինում «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանն է։ Խաչիկ Ասրյանը ժամանակին աջակցում էր Սերժ Սարգսյանին եւ հանդես էր գալիս նրան սատարող տարբեր նախաձեռնություններով։

Երկրորդը «Հայոց հայրենիք» կուսակցությունն է, որի նախագահն է Անահիտ Եղոյանը։ Այս կուսակցությունը ժամանակին մաս էր կազմում ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքին, իսկ դաշինքի փլուզվելուց հետո, 2017թ․ ԱԺ ընտրություններից առաջ համագործակցեց անվանափոխված «Օրինաց երկիր» կուսակցության հետ, որը հանդես էր գալիս «Հայկական վերածնունդ» անունով։ Երրորդ նորելուկ կուսակցությունը «Մեր տունը Հայաստանն է», որի նախագահը Վաչագան Չիբուխչյանն է։ Ուշագրավ է, որ վերջերս քաղաքական հայտ ներկայացրած «Սասնա ծռեր» կուսակցության գրանցումը դեռեւս պրոցեսի մեջ է։ Իսկ այսօրվա դրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում, ըստ ԱՆ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, գրանցված է 74 կուսակցություն։

Մեկնաբանություն
X