Ինչու է հանկարծամահ եղել «Նիգերիայի արքայազնը»

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված Նիգերիայի 32-ամյա քաղաքացու մահվան հետ։ Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներում «Նիգերիայի արքայազն» մականունն ստացած 32-ամյա ներգաղթյալ Գաբրիել Սեգուն Աջային, ով հաստատվել էր Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաքում, օրեր առաջ հանկարծամահ էր եղել՝ բազմաթիվ ասեկոսեների տեղիք տալով։

Ըստ RIA Novosti լրատվական գործակալության փոխանցման, երիտասարդի մահվան պատճառը եղել է ինֆարկտը, սակայն վերջնական կարծիք իրավապահները կհայտնեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո։ Նշենք, որ 32-ամյա երիտասարդը ուներ նաեւ ընտանիք՝ 50 տարեկան ազգությամբ ռուս կին եւ երկու երկվորյակ երեխաներ։

Մեկնաբանություն
X