«Անժիի» ավագը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը

Մախաչկալայի «Անժիի» ավագ Դմիտրի Բելոռուկովը հայտարարել է, որ ակումբի խաղացողները հնարավոր է, որ նաեւ դուրս չգան խաղադաշտ Մոսկվայի ՑՍԿԱ-ի հետ, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում տեղի ունենալիք 11-րդ տուրի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։

Պատճառը ակումբի ղեկավարության՝ ֆուտբոլիստների հանդեպ ունեցած ֆինանսական պարտքերն են։ «Ամեն ինչ ուժի մեջ է, ոչինչ չի փոխվել։ Սակայն եթե ակումբի ղեկավարությունը չմարի ֆուտբոլիստների հանդեպ ունեցած աշխատավարձի պարտքերը, ապա ՑՍԿԱ-ի հետ հանդիպմանը դուրս չենք գա խաղադաշտ։ Վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է։ Առայժմ ոչ ոք բանակցությունների կամ հանդիպման համար հայտարարություն չի արել»,- ասել է Բեզռուկովը։ Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։

Մեկնաբանություն
X