Օսթոն Մեթյուսը կրկնել է Ուեյն Գրեցկու ռեկորդը

«Տորոնտ Մեյփլ Լիֆսի» խաղացող Օսթոն Մեթյուսը կրկնել է Ուեյն Գրեցկու ռեկորդը, յոթ հանդիպումներից յուրաքանչյուրի ընթացքում հավաքելով երկուական միավոր՝ Ազգային հոքեյի լիգայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Նշենք, որ Գրեցկին խաղում էր «Լոս Անջելես Քինգզում», եւ ռեկորդը սահմանել էր 1983-84 սեզոնի ժամանակ։

Նույն ռեկորդի մյուս սահմանողը եղել է Մայք Բոսսին՝ 1984-85 սեզոնի ժամանակ։ Նշենք, որ Մեթյուսի ակտիվում կա 16 միավոր եւ նա առաջատարն է ռմբարկուների շարքում։

Մեկնաբանություն
X